Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ 

Հայաստանը աշխարհաքաղաքականության վարպետ է. լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ

Համաշխարհային Մամուլ

Policymic կայքի վերլուծաբաններից մեկը՝ Դենիել Գայնորն անդրադարձել է ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին՝ դրանք դիտարկելով տարածաշրջանային չափման մեջ։

«Ամերիկացիների մեծ մասը չէր զարմանա, եթե լսեր, որ ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատունը գտնվում է Բաղդադում՝ Իրաքում։ Սակայն մեծությամբ երկրորդ դեսպանատունը գտնվում է անակնկալ վայրում՝ Հայաստանում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ». գրում է policymic.com-ը։

«Լավագույն բացատրությունը Հայաստանի աշխարհագրական դիրքն է։ Դեպի ծով ելք չունեցող երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը, թերևս, ամենածանր հարևանությունն ունի աշխարհում։ Սակայն Ամերիկայի աչքերում Հայաստանը ԱՄՆ-ի դաշնակիցը լինելու համար լավագույն դիրքում է՝ նախագահ Օբամայի արտաքին քաղաքական օրակարգը իրականացնելու տեսանկյունից։

Հայաստանն ունի բնական ռեսուրսների՝  նավթի, գազի, թանկարժեք քարերի պակաս, սակայն դա փոխհատուցվում է բարենպաստ աշխարհագրական դիրքով։ Քիչ պետություններ են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն այնքան նպաստում, որքան՝ Հայաստանը»,-գրում է հոդվածագիրն ու շարունակում. «Հայաստանը սահմանակից է Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին և Իրանին։ Որպես նախկին Խորհրդային միության մի մաս՝ Հայաստանն առևտրում և ռազմական համագործակցության ոլորտում մեծապես հենվում է Ռուսաստանի վրա։ ԱՄՆ-ը նշանակալի «խաղագումար» ունի բոլոր հինգ պետություններում, և Հայաստանը հիմա դիտարկվում է որպես հզոր լծակ՝ ամերիկյան արտաքին քաղաքական նպատակներն իրականացնելու տեսանկյունից։ Դա այն դեպքում, եթե ԱՄՆ-ին հաջողվի Հայաստանին իր կողմը գրավել։

Այն պայմաններում, որ ԱՄՆ-ը ամեն կերպ աշխատում է հաճենալ Հայաստանին՝ տարածաշրջանում ավելի ուժեղ դաշնակից դառնալու համար, «աշխարհառազմավարական» եզրույթն ավելի քան տեղին է։ Հայաստանը բառացիորեն գտնվում է մի շարք այնպիսի պետությունների կենտրոնում, որոնք Վաշինգտոնը համարում է իր կարևորագույն գերակայությունները։ Նախագահ Օբաման փորձում է իրագործել արտաքին քաղաքականության հիմնական նպատակները, օրինակ՝ կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կամ խթանել Ռուսաստանում ժողովրդավարության զարգացումը, սակայն նա պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանն իր հետ խաղա։

Հայաստանի հարավում այսպիսի մի խնդիր է բացվում՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ։ Անցյալ շաբաթ մեդիա ընդհարում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենջամին Նետանյահուն հրապարակային ձևով հայտարարեց, որ ԱՄՆ-ը չունի «բարոյական իրավունք» ասելու Իսրայելին՝ ռմբակոծել Իրանը թե՝ ոչ՝ կանխելու համար Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Նախագահ Օբաման զանգահարեց Նետանյահուին գիշերը ժամը 3-ին՝ լարվածությունը մեղմացնելու համար։

Ամերիկան ձգտում է Իրանի նկատմամբ դիվանագիտական ճնշում կիրառել՝ կանխելու համար Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծումը և տասը տարում Մերձավոր Արևելքում երրորդ պատերազմի մեջ ԱՄՆ-ի ներգրավումը։ Այդ ճնշման կետերից մեկն անցնում է հենց Հայաստանով։ Մինչ ԱՄՆ-ը խզել է պաշտոնական հարաբերությունները Իրանի հետ, գաղտնիք չէ, որ Վաշինգտոնն այնտեղ գտնվող Շվեյցարիայի դեսպանատան միջոցով գործադրում է արտաքին քաղաքական զանազան լծակներ՝ ազդելու և ապակայունացնելու համար Իրանի տիրող վարչակարգը։ Այդ լծակներից որոշները, օրինակ՝ նախագահ Օբամայի տնտեսական պատժամիջոցների վերջին փաթեթը, քաջ հայտնի են։ Գործընկերությունը Հայաստանի հետ դեռ ազդեցություն չունի, բայց կարող էր նշանակալի ազդեցություն ունենալ։ Տնտեսական և դիվանագիտական խթանների միջոցով ԱՄՆ-ը ակտիվորեն փորձում է Հայաստանին դաշնակցի վերածել։ Մինչ նախագահ Օբաման ձգտում է տնտեսապես մեկուսացնել Իրանին՝ նրա նախաձեռնած պատժամիջոցներն արդեն կրճատել են Իրանի արժույթը կիսով չափ, նա փորձում է տարածաշրջանի մակարդակով նաև մեկուսացնել Իրանի վարչակարգը, և Հայաստանը կարևորագույն դեր ունի այդ ռազմավարությունում։

Հայաստանի համար խաղը շատ ավելի պարզ է։ Գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, որի հետ Հայաստանն ունի լավ, բայց ոչ գերազանց հարաբերություններ, կարող է հեռացնել նրան այն քիչ ընկերներից, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասում։ Հայաստանը ցանկանում է ռազմական համագործակցություն ծավալել Ռուսաստանի հետ, իսկ տնտեսական ոլորտում համագործակցել Արևմուտքի հետ։
Եվ մինչ նա փորձում է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ, նրա երկու լավագույն բարեկամները՝ Ռուսաստանը և Իրանը, ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդներն են։ Պատճառն ընդհանուր գաղափարախոսությունը կամ ընդհանուր շահերը չեն. պատճառն այն է, որ Հայաստանը շատ բարեկամներ չունի, որոնց մեջ կարող է ընտրություն կատարել։ Նրա չորս հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը, փակել են Հայաստանի հետ իրենց սահմանները։ Մեքենայով ճանապարհորդելիս հայերը պետք է անցնեն կամ Թիֆլիսով (Վրաստան), կամ Թեհրանով (Իրան)։

Թուրքիան, որին Նյու Յորքի Գրքերի տեսությունը վերջերս անվանել է «հայերի պատմական վրեժխնդրություն», խելագարվում է այն բացասական PR-ից, որը տարվում է՝ կապված Հայոց Ցեղասպանության հետ։ Թուրքերը պնդում են, որ խարդախ ռազմական տարրերն են պատասխանատու. հայերը կարծում են, որ թուրքական կառավարությունը չի ցանկանում մեղքն իր վրա վերցնել։

Մեկ այլ մեկնաբանմամբ՝ փաստերն ակներև են. 1.5 միլիոն հայեր ոչնչացվել են Թուրքիայի հետ պատերազմում՝ 1915-1918 թվականներին։ Թուրքերը փակել են սահմանը 1993 թվականին,և դրա հետևանքով հայկական տնտեսության մի մեծ հատված տուժեց։ Հետագա տասնամյակներում Հայաստանը ջանքեր է գործադրել ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար, և ունեն այդ իրավունքը, սակայն դա միայն թեժացրել է կրակը։
Մինչ որոշները կարող են կարծել, որ ցեղասպանության հարցն էր, որ ստիպեց Թուրքիային փակել սահմանը, իրականում դա այդպես չէ։ Փոխարենը Թուրքիան իր համերաշխությունն է հանդես բերում իր մյուս հարևանի նկատմամբ՝ կապված վիճելի տարածքների հետ։

Ադրբեջանը՝ մեկ այլ նախկին խորհրդային պետություն, փակել է իր սահմանները Հայաստանի հետ 1990 թվականին՝ կապված Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների պայքարի հետ։ Այսօր դա «կիսաինքնավար» տարածք է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն այն ետ է պահանջում. հայերը հավատում են, որ նրանք վերահսկում են այն, տեղի բնակչությունը անկախություն է հռչակել։ Այդ պետությունը դեռ որևէ պետության կողմից չի ճանաչվել։

Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները գնալով վատթարանում են։ Ադրբեջանը Հունգարիայի հետ գործարքի մեջ մտավ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու համար։ Նա վերադարձվել էր հայրենիքում  նվազագույնը 25 տարի պատիժը կրելու պայմանով։
Փոխարենը, ըստ New York Times-ի, նա ստացել է «նոր բնակարան, ութ տարվա կանխիկ աշխատավարձ, զինվորական կարիերայում առաջխաղացում և ազգային հերոսի կարգավիճակ»։ Հայաստանի նախագահը մի հայտարարությամբ հանդես եկավ. «Հայերին պետք չէ թերագնահատել։ Մենք պատերազմ չենք ուզում, սակայն եթե ստիպված լինենք, մենք կկռվենք ու կհաղթենք»։

Մինչդեռ Ադրբեջանը վայելում է իր նավթային արտահանումների եկամուտները։ Իսրայելը, իր հերթին, խորացրել է հարաբերությունները ադրբեջանցիների հետ՝ գնելով նրանցից իր նավթի 30%-ը։ ԱՄՆ-ը ևս ադրեջանական նավթի գնորդ է։ Ինչպես նշում է New York Times-ը, Ադրբեջանը ավելի շատ գումար է ներդրել իր ռազմական ոլորտում, քան Հայաստանի անցյալ տարվա ողջ բյուջեն։ Դժվար թե այստեղ ներդաշնակ հարաբերությունների նշաններ լինեն։

Մինչ օրս Հայաստանը հմտորեն էր քայլում դիվանագիտական այս բարդ ուղով։ «Չնայած իր սահմանափակ ռեսուրսներին՝ Հայաստանը աշխարհաքաղաքականության վարպետ է դարձել։ Ո՞ր պետությունն աշխարհում կարող է ասել, որ լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ»։

Հայաստանն անկախացել է 1991 թվականին։ Երկու տասնամյակ անց, նա դեռ փորձում է իր տեղը գտնել տարածաշրձանում։ Նա չունի ոսկի, նավթ, գազ և թանկարժեք քարեր՝ ԱՄՆ-ին տալու համար։ Փոխարենը, Հայաստանը մի ավելի օգտակար բան ունի՝ ռազմավարական դիրք աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանում»,-եզրափակում է հոդվածագիրը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Ամենադիտված