Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը
Արտակարգ Պատահար
Ապրիլի 21-ին՝ ժամը 18։49-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Բարակաղբյուր գետը․ տուժածներ չկան։
Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ