Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին աստիճանի խորհրդական Արսեն Նիկոլայի Սարդարյանը:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Ժուլվերի Մուրադյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին»:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նշվել է, որ Մինչեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երեւան քաղաքի դատախազի նշանակումը՝ Երեւան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվում է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանի վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն