Ուկրաինան խաղաղություն չի՞ ուզում. Էրդողանը Կիևին կոչ է անում հետևել Մոսկվայի օրինակին
ԹուրքիաՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է հնարավորինս շուտ վերջ տալ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին:
Այդ մասին PBS հեռուստաալիքին տված զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Նա կարևորել է, որ Ուկրաինան խաղաղության հարցում նույնպիսի մոտեցում ունենա, ինչպիսին ունի Մոսկվան:
«Հասկացա, որ նրանք (Ռուսաստան-խմբ.) իրապես ցանկանում են, որ պատերազմն ավարտվի հնարավորինս շուտ: Պատերազմը բազում աղետներ է բերում: Հիմա, օրինակ, համաձայնություն է ձեռք բերվել 200 ռազմագերիների փոխանակման հարցով: Սա իրադարձությունների շատ լավ ելք է, բայց Ուկրաինան պետք է պատերազմն ավարտելու հարցում ունենա նույն մոտեցումը, ինչ՝ Ռուսաստանը, և մնենք պետք է վճռական լինենք պատերազմին վերջ տալու համար»,-հայտարարել է Էրդողանը: