Հուսանք, դրանք կհանգեցնեն Փաշինյանի հեռացմանը․ Ղազարյանը՝ ՀՀ ազդեցիկ դեմքերի հանդիպումների մասին
Քաղաքական
Խորհրդարանական ընդդիմությունը նոր նախաձեռնություն ունի․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ օրհասական պահին ազգի կենսական խնդիրների համար անհրաժեշտ է երկրի ազդեցիկ դեմքերի հանդիպումը․ այդ համատեքստում կայացել է արդեն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը։
«Պատասխանատու պահերին ցանկացած նմանօրինակ հանդիպումներն ու խորհրդակցությունները միայն դրական տեսանկյունից պետք է դիտարկել։ Ցավալի է, իհարկե, որ նման ազդեցիկ մարդկանց հանդիպումների և խորհրդակցությունների համար անպայման անհրաժեշտ է ոչ թե սեփական, այլ երրորդ կողմի նախաձեռնությունները, որոնց մի մասն ընդունվում են, մյուս մասը՝ մերժվում»,-ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Մյուս կողմից, մեր զրուցակցի համոզմամբ, նման հանդիպումների փաստը միայն բավարար համարել չի կարելի։
«Կարևոր է դրանց արդյունքները, այդ հանդիպումների արդյունքում կայացվող որոշումներն ու դրանց իրականացումը; Առայժմ նման արդյունքներ տեսանելի չեն»,-նկատեց ընդդիմադիր գործիչը։
Նա նաև հույս հայտնեց, որ այդ հանդիպումների արդյունքում կընդունվեն այնպիսի որոշումները, որոնք հետագայում կյանքի կկոչվեն և կհանգեցնեն լուրջ զարգացումների, այն է՝ Նիկոլ Փաշինյանին, գոնե այս նախապատերազմական փուլում, իշխանությունից հեռացմանը։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)