Իրանը շուտով Ռուսաստանից օրական 9 մլն խմ գազ կգնի, որը կմատակարարվի Ադրբեջանի տարածքով
ԱշխարհԻրանը, «Գազպրոմի» և Իրանի ազգային նավթային ընկերության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, շուտով կսկսի օրական ինը միլիոն խորանարդ մետր ռուսական գազ գնել։ Այս մասին հայտնում է Fars գործակալությանը։
«Գազպրոմի» և Իրանի ազգային նավթային ընկերության միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցություն՝ 40 միլիարդ դոլարով իրանական հանքավայրերի զարգացման և գազատարների կառուցման համար։
Այս համաձայնագրի շրջանակներում՝ Թեհրանը նախատեսում է շուտով գազ գնել Մոսկվայից, որը կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։