Ուկրաինայում քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը, ասել է, որ այս պահին Ուկրաինայում իրավիճակի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չկան։ Այս մասին նա խոսել է «Interfax»-ին տված հարցազրույցում։ «Այս պահին նման հեռանկարներ տեսանելի չեն»,- ասել է նա։
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության տարածքի նկատմամբ ցանկացած պահանջ, որի մաս է կազմում նաև Ղրիմը, պատշաճ արձագանք կստանան։ Կրեմլի խոսնակը նաև հիշեցրել է, որ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախ պետություններ են, որոնք ճանաչել է Ռուսաստանի Դաշնությունը։ Նա պարզաբանել է, որ հանրապետությունները Մոսկվայից անվտանգության աջակցություն են խնդրել, «ինչն անում է Ռուսաստանը»։