Վատ և անտեղի. Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի ԱԳ նախարարի՝ Փելոսիի այցի վերաբերյալ քննադատությանը
ԲլոգոսֆերաՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իր թվիթերյան էջում անդրադարձել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի՝ Նենսի Փելոսիի Հայաստան այցի վերաբերյալ քննադատությանը. «Բելառուսի արտաքին գործերի նախարարը կարծես թե իր կարծիքն ունի Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին։ Վատ և անտեղի: Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ, որը հաճախ ի վնաս մեզ է»,- գրել է Մնացականյանը: