«Մի աղմկեք հայրենասիրության մասին». Սարգիս Գրիգորյան
ԲլոգոսֆերաԴերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը նոր հոլովակ է հրապարակել՝ խոսելով հայրենասերներից:
«Շատ դրոշներ, աֆորիզմներ, կոչեր ու փրկության ծրագրեր: 10 կարծիք ու 10 ն էլ իրար հակասող:Խոսել սիրող հայրենասերներ որոնց լսող չկա: Ու ծնվում է աղմուկը. ով ավելի բարձր կաղմկի նրա ձայնն էլ լսելի կլինի: Աղմկելով երկիր չի կառուցվում:
Շշուկ է անհրաժեշտ որ աղոթքդ աստծուն հասցնես: Հանգստություն է անհրաժեշտ որ ունակ լինես մտածել: Ժպիտ է անհրաժեշտ, որ բարին սերմանես: Ու սեր որ էս մղձավանջից ազատվես:
Մի աղմկեք հայրենասիրության մասին: Ուզու՞մ էք օգնեք` բան փոխեք, ուրեմն դարձեք զինվորը ձեր գործի ու լուռ աշխատեք` շատ աշխատեք, հանունի համար աշխատեք ու կտեսնեք` եւ՛ ժպիտ եւ՛ հանգստություն եւ՛ սեր կլինի ու Աստծով կլինի ու կլինի լավ եւ՛ հայրենիքի եւ՛ ընտանիքի եւ՛ քո համար:
Մի աղմկեք, պարոնայք մի աղմկեք», - տեսանյութին կից գրել է Սարգիսը: