Չնայած մի շարք մարտահրավերների՝ ՀՀ տնտեսությունը չի դադարում զարգանալ․ Վահան Քերոբյան
ՏնտեսությունՆախարար Վահան Քերաբյանը, սեպտեմբերի 30-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։
Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշները, ընդգծելով, որ չնայած մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։
Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես տնտեսության արդիականացման միջոցառմանը, «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին։
Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագերը, որոնք միտված են ոլորտի արտադրողականության բարձրացմանը։
Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։ Նա հատկապես կարևորել է գիտելիքահեն տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տարածաշրջանային զարգացումներին և տնտեսության վրա դրանց ազդեցությանը, փոքր և միջին ձեռներեցության աջակցության առաջնահերթություններին, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, բանկային համակարգին, ֆինանսների հասանելիությանը, հարկային քաղաքականությանը և ներդրումային ծրագրերի իրականացմանը: