«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» 

Ինչպես փոխվեց Փաշինյանի կարծիքը՝ ՀՀԿ-ական «մականունավոր օլիգարխների» մասին

Վերլուծական

2012-ի թվականին Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ ելույթ էր ունեցել Ազատության հրապարակում, որտեղ մի շարք մականունավոր օլիգարխների էր անդրադարձել: Մասնավորապես, նա նշել էր, որ եթե լիներ Սերժ Սարգսյանի փոխարեն գետինը կմտներ, եթե կապ ունենար ՄԱՊ-ի Ալիկի, Լֆիկ Սամոյի ու Մուկ-ի հետ: Ըստ էության, նա նկատի ուներ Ալեքսան Պետրոսյանին, Սամվել Ալեքսանյանին և Հովիկ Աբրահամյանին:

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավականին ջերմ հարաբերություններ են հաստատել մի շարք նախկին պաշտոնյաների հետ: Վերջիններիս շարքին վստահաբար կարելի է դասել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկին՝ Ալեքսան Պետրոսյանին, ճիշտ է՝ հեղափոխությունից հետո թավիշը նրան էլ էր հասել, բայց՝ ժամանակավոր:

2018-ին ՄԱՊ-ի Ալիկին ձերբակալեցին, նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Չնայած դրան՝ Պետրոսյանը ընդամենը 30 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց, պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին էլ որևէ տեղեկություն մինչ օրս չկա: Իր հերթին Ալեքսան Պետրոսյանն էլ ժլատությամբ աչքի չի ընկնում և բավականին կլոր գումարների փոխանցումներ է կատարում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան՝ «Իմ քայլը» հիմնադրամին: Դիցուք՝ 2020 թվականին նա մեկ միլիոն դրամ է փոխանցել Մխիթար Հայրապետյանի ղեկավարած ֆոնդին: Զարմանալի չէ, որ Պետրոսյանների ընտանիքը այլևս չի թիրախավորվում:

Հեղափոխությունից հետո հարկեր չվճարելու մեջ մեղադրվեց նաև Սամվել Ալեքսանյանը, թիրախավորվել էր վերջինիս Սիթին: Սակայն, կարճ ժամանակ անց բնականաբար մեղադրանքը ջրվեց, ինքը՝ Ալեքսանյանն, էլ նույնպես աչքի ընկավ մեծահոգությամբ՝ միլիոնների հանգանակություն անելով Փաշինյանի հիմնադրամին: Փաշինյանի կառավարությունն էլ իր հերթին գրեթե կես տարին մեկ արտոնություն է տալիս վերջինիս «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը:

Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Արտաշատում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը՝ ստանալով քվեների 60 տոկոսից ավելին: Ընտրություններից անմիջապես հետո մամուլը գրեց, որ Արտաշատում իր հաղթանակով ՔՊ-ն պարտավոր է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և վերջինիս շրջապատին: 

Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում հայտնի դարձավ, որ, ըստ էության, «ջրվել» է Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի դեմ երկու տարի առաջ հարուցված քրեական գործը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու համար: Աբրահամյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, գործն էլ մտել էր դատարան, սակայն մինչ այս պահը որևէ նորություն և առաջընթց դատական գործում չկա: Բացի այդ, Հովիկ Աբրահամյանի մերձավորները համաներվել են հողամասերի ապօրինի վաճառքի գործով։
 
Ընտրություններից անմիջապես հետո էլ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը Մոնումենտի իր դղյակը վաճառել է հանրությանը «Գոլդեն Փելասի» գործարքից հայտնի Նարեկ Նալբանդյանին` այն էլ 5 միլիոն դոլարով։ Այստեղ հարկավոր է նշել, որ առանձնատան առքուվաճառքը կայացնելու համար Աբրահամյանները պետք է կարողանային նախ գույքը դուրս բերել կալանքից։ Այն կալանքի տակ էր 2018-ից՝ երկու քրեական գործերով։ Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ ըստ մամուլի տեղեկությունների` ՔՊ-ին Արտաշատում ցուցաբերած աջակցությունը հենց այն գինն էր, որը Հովիկ Աբրահամյանը վճարել է՝ եղբոր դեմ հարուցված քրեական գործը ջրելու և դեռևս ընդդիմադիր Փաշինյանի կողմից կոռուպցիայի սիմվոլ հռչակված դղյակը վաճառելու թույլտվության դիմաց:

Այսինքն՝ ստացվում է, 2012-ին վերը նշված անձանց հետ կապ ունեցող Սերժ Սարգսյանը պետք է գետինը մտներ, իսկ ահա 2022-ին վերջիններիս հետ փաստացի համագործակցող Փաշինյանը նման բարոյական երկընտրանք առջև, փաստորեն, կանգնած չէ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար
Ամենադիտված