Արքայազն Ուիլյամը հանդիպում է խնդրել Հարիի հետ, սակայն նա մերժել է
Լուսանկարներ
Արքայազն Ուիլյամը փորձել է շտկել հարաբերությունները Հարրիի հետ, սակայն նրա կրտսեր եղբայրը հրաժարվել է նրան տեսնելուց։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Թագավորական գրող Վալենտին Լոուն թողարկել է The Courtiers: The Power Behind the Crown-ը, որտեղ նա բացահայտել է, որ արքայազն Հարիի խզումը արքայազն Ուիլյամի հետ առաջացել է Օփրա Ուինֆրիի հետ Սասեքսցիների հակասական հարցազրույցից առաջ: Նրա խոսքով՝ 2019 թվականին թողարկվել է Մեգանի և Հարիի՝ Աֆրիկա կատարած ճանապարհորդության մասին վավերագրական ֆիլմ, որում Հարրին պատմել է եղբոր հետ իր լարված հարաբերությունների մասին։
«Հիմա մենք հաստատ գնում ենք մեր առանձին ճանապարհներով։ Բոլոր եղբայրներն էլ ունեն թե' լավ, թե' վատ օրեր»,- ասել է նա:
Հարցազրույցի հրապարակումից հետո Ուիլյամն առաջարկել է Հարիին հանդիպել և անձամբ քննարկել ամեն ինչ՝ հարաբերությունները բարելավելու և հակասությունները լուծելու համար։ Սկզբում Հարրին պատրաստ է եղել խոսել եղբոր հետ, բայց որոշել է ճշտել՝ արդյո՞ք Ուիլյամը պատրաստվում է որևէ մեկին պատմել իրենց զրույցի մասին։ Հաստատական պատասխան ստանալուց հետո Հարրին հայտնել է եղբորը, որ չի գալու հանդիպման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)