Սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը հայկական կողմն է
Քաղաքական
Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկն արել է հայկական կողմը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։
«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», - այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Ավելի վաղ, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նման առաջարկով հանդես են եկել իրենք։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից