Կմասնակցե՞ն ՀԱՊԿ ուժերը Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններին. Ղազախստանի ԱԳՆ-ի արձագանքը
ԱշխարհՌուս-ուկրաինական հակամարտության գոտում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման ուժերի հնարավոր մասնակցության հարց օրակարգում չկա:
Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այբեկ Սմադիյարովը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նա հիշեցրել է, որ Ղազախստանը հավատարիմ է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինքնիշխան հավասարությանն ու խաղաղ գոյակցությանը՝ համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության: