Ֆրանսիան Ուկրաինային Bastion զրահափոխադրիչներ կմատակարարի. Tribune
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինային մատակարարել մոտ 20 Bastion զրահափոխադրիչ։ Այս մասին հայտնում է Tribune-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Հրատարակության համաձայն՝ շվեդական Volvo խմբին պատկանող Arquus ֆրանսիական արտադրողի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջև պայմանագիրը ընթացքի մեջ է։ Պայմանագիրը դեռ կնքված չէ, սակայն 20 Bastion զրահամեքենաների մատակարարումն Ուկրաինա կարող է ավարտվել հնարավորինս արագ։
Նշվում է, որ Bastion-ն ունակ է տեղափոխել մինչև 10 մարդ։ Նշվում է, որ նախատեսվում է Կիև ուղարկել մարտական մոդել, որի վրա հնարավոր կլինի տեղադրել 12,7 մմ գնդացիր։
Հոկտեմբերի 1-ին Le Monde թերթը գրել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել վեցից տասներկու CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ, որոնք ի սկզբանե նախատեսված էին Դանիայի համար։ Նշվել է, որ ոչ բոլոր ինքնագնաց կայաններն են համապատասխանում Կոպենհագենի կողմից նախկինում նշանակված բնութագրերին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից