Անգելա Մերկելի նմանակը թոշակի է անցնում. Bild
Համաշխարհային ՄամուլՈւրսուլա Վանեցկին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի գլխավոր նմանակն էր։ Գերմանիայում նոր կառավարության ընտրությունից և Մերկելի հրաժարականից հետո Վանեցկին ստիպված է եղել թոշակի անցնել։
Մինչ այս Ուրսուլա Վանեցկին տոների և կորպորատիվ երեկույթների ժամանակ պահանջված էր որպես Անգելա Մերկելի նմանակ։
«Ավելի հանգիստ է»,- ասում է Վանեցկին Մերկելի հրաժարականից հետո ընկած ժամանակահատվածի մասին։
«Միգուցե ևս երեք-չորս ելույթ ունեցա Անգելա Մերկելի դերում: Բայց հաջորդ տարի այն անպայման կավարտվի։ Այդ ժամանակ իմ՝ Մերկելի բոլոր բլեյզերը կգնան նկուղ, իսկ ես կլինեմ միայն Ուրսուլա Վանեցկին»,- ասել է նախկին կանցլերի դուբլը։