Բրիտանական դեսպանությունը սարսափած է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը գնդակահարում հայ գերիներին
Արտաքին Քաղաքական
Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանում գործող դեսպանությունը:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։
Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,-նշվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)