Հայաստանը կարող է էկզիստենցիալ սպառնալիքի բախվել․ Հունաստանի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական
Երեւանի եւ Բաքվի հարաբերություններում լարվածությունը կարող է վերածվել էկզիստենցիալ սպառնալիքի Հայաստանի համար։ Այս մասին Proto Thema's-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
«Իրավիճակը բարդ է։ Տարածաշրջանից Ռուսաստանի զգալի հեռանալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Լարվածություն, որը կարող է արագ վերածվել էկզիստենցիալ սպառնալիքի Հայաստանի համար։
Այս խնդիրները պետք է հաջորդաբար լուծվեն: Միաժամանակ, պետք է հստակ հասկացնել, որ միջազգային իրավունքից շեղումները անհապաղ հետեւանքներ կունենան։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ իմ շփումներում»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան