Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործության դեպք. խարդախություն, ապացույցների կեղծում, բռնության հրապարակային կոչեր
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրանյութի հայտնաբերման՝ 11, խարդախության և ապացույցներ կեղծելու՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ֆիզիկական ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, սառը զենք կրելու ու հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, անառակաբարո գործողություններ կատարելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: