Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 10-14-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ լիագումար և Վեհաժողովի մի շարք հանձնաժողովների նիստեր։
Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։
Մեղադրող կողմը հայտարարությամբ հանդես չեկավ, իսկ դատարանը որոշեց թույլ տալ Գևորգյանին մեկնել երկրից։