«Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայացել
Իրավունք
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգեց «Սիլվայի գործով» նիստը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն կարողացել ներկայանալ այլ գործերով դատական նիստերին մասնակցելու պատճառով։
Հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 9-15-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը բացակայելու է երկրից, իսկ դատավորը մասնակցելու է Արդարադատության դասընթացներին, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)