Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացել է 2-ամյա երեխա
Հասարակություն
Հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Նշված օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)