Ի՞նչ են հակադրելու Մոսկվան և Մինսկը միջազգային գործընկերների ոչ բարեկամական քայլերին. Միշուստինը մեկնաբանել է
ԱշխարհՌուսաստանի և Բելառուսի միջազգային գործընկերների ոչ բարեկամական գործողություններին լավագույն պատասխանը կլինի Միութենական պետությունում ինտեգրացիոն գործընթացների արագացումը, նոր համատեղ քայլերը՝ երկու երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունն ամրապնդելու համար:
Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ «Միութենական պետության հորիզոնները» ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձով, փոխանցում է Իզվեստիա-ն:
Նրա խոսքով, Ռուսաստանն ու Բելառուսը ինքնուրույնաբար որոշում են իրենց առաջնահերթությունները, զարգացման ուղղությունները, չնայած բոլոր միջազգային գործընկերները չէ, որ ընդունում են այդ որոշումը: