Պետք չէ գերագնահատել Ուկրաինայի զինուժի վերջին հաջողությունները. Politico
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Նահանգներում կարծում են, որ արևելյան ու հարավային ուղղություններում Ուկրաինայի զինված ուժերի գրանցած հաջողությունները ռազմավարական կարևորություն ունեն, սակայն Կիևը դեռ հեռու է հաղթանակից:
Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Ըստ պարբերականի զրուցակիցների, չպետք է չափազանցնել ուկրաինական բանակի ձեռքբերումները, քանի որ ռուսական զորքերը ամուր ամրացած են այլ տարածքներում, օրինակ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Բախմուտում: Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է հետ մղել Ուկրաինայի զինված ուժերը Կուպյանսկի ուղղությամբ:
Պենտագոնի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, նույնպես հաստատել է, որ առջևում շատ ծանր մարտեր են սպասվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)