Զելենսկին Բայդենի վարչակազմի «հաճախորդն» է. Fox News-ի լրագրող
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ որպես ժողովրդավարական պետության ղեկավարի անկախությունը իրականում ուղղակի հորինվածք է:
Այս մասին Fox News-ի եթերում ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը՝ Ուկրաինայի ղեկավարին անվանելով «Բայդենի վարչակազմի հաճախորդ»:
Լրագրողի պնդմամբ, հակամարտության հենց սկզբում Զելենսկին համաձայնել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ՝ այդպիսով հաստատելով իր չեզոքությունն ու անկախ դիրքորոշումը:
Կարսլոնը նշել է, որ դա ձեռնտու չէր Վաշինգտոնին, ինչի արդյունքում Ուկրաինան դիմեց ՆԱՏՕ-ին միանալու համար:
«Դա, ըստ իս, կարող է համաշխարհային պատերազմ հրահրել»,-ընդգծել է նա: