Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ անօգտակար էր Լևոն Տեր-Պետրոսյանի ներգրավվումը կարևոր հարցերի քննարկմանը․ Էդգար Ղազարյան

Քաղաքական

Մինչ Հայաստանում, Արցախում և, ինչու չէ, սփյուռքում, աղոտ հույսեր էին արթնացել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանի ու Արցախի նախկին ու ներկա նախագահների հետ հանդիպումների առնչությամբ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարեց, որ այդ ձևաչափով քննարկումների անհրաժեշտությունն, ըստ էության, սպառված է։ Երկխոսության գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Քոչարյանի ասուլիսի և Փաշինյանի հարցազրույցի հետևանքով։ Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը, ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ի՞նչ մեսիջներ է ուղարկում ԼՏՊ-ն և ինչ ակնկալել համազգային քննարկումների հիշյալ ձևաչափից։

«Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ անօգտակար էր և, նույնիսկ վտանգավոր, Լևոն Տեր-Պետրոսյանի ներգրավվումը նման կարևոր հարցերի քննարկմանը։ Կարճ ժամանակահատվածում նա ապացուցեց իր ապակառուցողական դերակատարությունն ու խիստ վտանգավոր գործելաոճը, որը, ըստ էության, սպասարկում է Նիկոլ Փաշինյանի (իր բնորոշմամբ՝ ազգակործան պատուհասի) օրակարգը։ Նախ` երեք նախկին նախագահների շարքում նա առանձնանում է միայն դրանով, որ ձախողել է այդ պաշտոնում, կարճ ժամանակահատվածում մսխել է իր հանդեպ եղած երբեմնի հանրային վստահությունն ու աջակցությունը և, Արցախի հարցում իր անընդունելի դիրքորոշումների համար ստիպված է եղել հրաժարական տալ՝ թիկունքում ունենալով 1996 թվականի՝ թերևս ամենախայտառակ ընտրությունների արդյունքները»,-նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ 

ԼՈՒՐԵՐ․ com-ի զրուցակցի պնդմամբ, Արցախի հարցը լուծված համարելու Իլհամ Ալիևի թեզերը պաշտպանելը, Հայաստանի համար կապիտուլյացիայի տարբերակների միջև ընտրություններ կատարելու պատրաստակամությունը, Նիկոլ Փաշինյանի ձախողումներին և ազգակործան գործունեությանը այլոց մասնակից դարձնելու ձգտումները և այլն, ոչ մի պարագայում չեն կարող ընդունելի լինել, առավել ևս մի գործչի, ով սեփական նախաձեռնությամբ երբեք աչքի չի ընկել ժամանակին իր մոտեցումները հրապարակայնորեն ներկայացնելու պատրաստակամությամբ։

«Ես կարծում եմ, որ նրան այլևս չպետք է ուշադրության արժանացնել և պետք է թողնել իր համար նախընտրելի՝ լուսանցքային կարգավիճակում։ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների ջանքերի մեկտեղման Վեհափառի ստեղծած ձևաչափը պաշտոնական որևէ ձևակերպում չունի։ Այն ցանկացած պահի կարող է փոփոխվել՝ ոչ միայն որոշներին շարքերից հեռացնելու, այլև այլ պատասխանատու դերակատարություն ունեցող նոր մարդկանց ներգրավվելու միջոցով»,-նշեց քաղաքական գործիչը։ 

«Համազգային քննարկման առարկա չեն կարող դառնալ կապիտուլյանտի ապազգային գործունեության հետևանքների պատասխանատվությանը այլոց մասնակից դարձնելը, այլ պետք է լինեն համազգային ջանքերը՝ ուղղված առաջին հերթին այդ կապիտուլյանտից ազատվելուն, նրան պատասխանատվության ենթարկելուն և ստեղծված իրավիճակում պատասխանատու որոշումների կայացմանը»,-համոզմունք հայտնեց Ղազարյանը։

Արա Ալոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված