Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են. ինչ են քննարկել
ԱշխարհԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է Ադրբեջան։ Աքարին ուղեկցում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի հրամանատարները:
Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական գերատեսչությանը, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները սկզբում հանդիպել են առանձին՝ դեմ առ դեմ, որից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Աքարը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր «սադրանքներից», Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում խաղաղության բանակցությունների և համագործակցության վրա պետք է կենտրոնանա, պետք է սեղմի մեկնված խաղաղության ձեռքը: Նա կրկնել է, որ Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում «մեկ ազգ, երկու պետություն» ընկալումով շարունակելու է իրենց ադրբեջանցի եղբայրների հետ մեկ բռունցք լինել: