Տղամարդը փորել և հանել է կնոջ դին՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար
ԱյլՌԴ Մոսկվայի մարզում բերման է ենթարկվել տեղի բնակիչը, ում բեռնախցիկում հայտնաբերվել է կնոջ դի, Gazeta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է «112» Telegram-յան ալիքը։
Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևսկի շրջանում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են տեղի 29-ամյա բնակչին։ Նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են կնոջ դի։
Հարցաքննության ժամանակ տղամարդը պատմել է, որ նեկրոֆիլիայի ֆորումի օգտատերերը իրեն խորհուրդ են տվել գնալ մոտակա գերեզմանատուն, գտնել թարմ գերեզման և հանել մարմինը, ինչը և արել է կասկածյալը։ Բացի այդ, տեղի բնակիչը մեքենա է վարձել, որով փորձել է տեղափոխել աճյունը։ Տղամարդը պնդում է, որ ծրագրել է սեռական հարաբերություն ունենալ մարմնի հետ։
Իրավապահ մարմինները հետաքննում են կասկածյալին։