Բրիտանացին խեղդամահ է արել կնոջը 17-ամյա աղջկա հետ սիրավեպի պատճառով, սակայն կարողացել է խուսափել պատժից
ԱյլԲրիտանիայում նախկին բանտապահը սպանել է կնոջը այն բանից հետո, երբ վերջինս իմացել է նրա դավաճանության մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ 2014 թվականին Ալեքսանդր Կլակը ծեծել և խեղդամահ է արել կնոջը այն բանից հետո, երբ վերջինս իմացել է իրենց 17-ամյա դայակի հետ նրա սեռական հարաբերությունների մասին։ Բրիտանուհին սպառնացել է լքել Ալեքսանդրին, իսկ հետո զայրացած տղամարդը հարձակվել է նրա վրա՝ իրենց 2-ամյա դստեր ներկայությամբ։
Դրանից հետո մարդասպանը կնոջ մարմինը դրել է ճամպրուկի մեջ ու թաղել Գրենադայի Սուրբ Ջորջի ծայրամասում։ Երբ իրավապահները բացահայտել են հանցագործությունը, Ալեքսանդրը դատապարտվել է 67 տարվա ազատազրկման։ Սակայն նրա գործը կորել է համակարգչի հետ միասին, որի վրա եղել է դատավարության արձանագրությունը, և դատարանը ստիպված է եղել ազատ արձակել բրիտանացուն։