Ղազախստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՂազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաևը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Աստանայում Ուկրաինայի դեսպան Պետր Վրուբլևսկու հետ կապված իրավիճակով պայմանավորված, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում Վրուբլևսկին հայտարարել էր, որ ուկրաինական ռեժիմը փորձում է հնարավորինս շատ ռուսների սպանել։ Ինչպես ավելի ուշ հայտնել էր Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վրուբլևսկին հրավիրվել է հանրապետության արտաքին գործերի նախարարություն, նրա հայտարարությունների առնչությամբ բողոքի նոտա են հղել։ Սեպտեմբերի 8-ին լրատվամիջոցները հայտնել են, որ իշխանությունների խնդրանքով դեսպանը հեռացել էՂազախստանից։
Մոսկվան վրդովված է Ղազախստանում Ուկրաինայի դեսպանի շուրջ իրավիճակի զարգացմամբ, ով սեպտեմբերի 8-ին սկանդալային կերպով «մեկնել է» Կիև, նշել է Զախարովան՝ ասելով, որ չնայած Աստանայի հավաստիացումներին, որ Վրուբլևսկին հնարավորինս շուտ անդառնալիորեն կլքի Ղազախստանը և «երբեք չի վերադառնա» Աստանա, խոստումները չեն պահպանվել։
«Այս կերպարը նորից հայտնվեց Ղազախստանի մայրաքաղաքում, և ակնհայտորեն ոչ նրա համար, որ «պարզապես հավաքի իրերն ու վերցնի իր ընտանիքին։ Նա բացահայտորեն մասնակցում է դիվանագիտական ընդունելություններին որպես դիվանագիտական առաքելության ղեկավար։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հոկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ղազախստանի Հանրապետության դեսպան Կոշերբաևը, որին հայտնել են, որ նման իրավիճակը կտրականապես անընդունելի է», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ ղազախական կողմը, հետևելով ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, այլ նաև իր օրենսդրության տառին՝ «միջոցներ կձեռնարկի այս օդիոզ ազգայնականին շուտափույթ վերջնական վտարման համար»։