Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով. Հուլուսի Աքար
Թուրքիա
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հետ: Հնադիպման ընթացքում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է Anadolu-ն:
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը «խաղաղության ձեռք է մեկնել» Հայաստանին։
«Մենք ակնկալում ենք, որ Երևանը պատշաճ կերպով կպատասխանի Բաքվի «խաղաղարար» նախաձեռնություններին։ Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով»,- ընդգծել է նա։
Աքարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն «օրինակ է ողջ աշխարհի համար»։
Նա նաև ուշադրություն է հրավիրել երկու երկրների նախագահների վճռականության վրա՝ ավելի խորացնելու երկու երկրների միջև դաշինքը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)