Լիզ Թրասն իրեն մոլի սիոնիստ և Իսրայելի աջակից է անվանել
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել, քանի դեռ ինքը պաշտոնավարում է։ Վարչապետը նաև իրեն բնութագրել է որպես «մոլի սիոնիստ և Իսրայելի մեծ աջակից»։ Իսրայելի պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչների հետ նախարարների կաբինետի վերջին հանդիպման մասին հայտնում է Jewish News թերթը։
«Այս աշխարհում, որտեղ մենք բախվում ենք ավտորիտար ռեժիմների սպառնալիքներին, որոնք չեն հավատում ազատությանը և ժողովրդավարությանը, երկու ազատ դեմոկրատիաները՝ Մեծ Բրիտանիան և Իսրայելը, պետք է ուս ուսի կանգնեն, և ապագայում մենք ավելի մոտ կլինենք: Հավատացեք ինձ, Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները երբեք թույլ չեն տա Իրանին ստանալ միջուկային զենք»,- մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը։
Թրասը երաշխավորել է, որ Լոնդոնը իսրայելական կողմին կտրամադրի հնարավոր աջակցություն երկկողմ համագործակցության բազմաթիվ հարցերում։