Իրանը կշտամբել է Ադրբեջանին Թեհրանի թշնամիներին ապաստան տալու համար
ԻրանԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ռամազան Զիրահին Ադրբեջանն անվանել է տարածաշրջանի այն վայրերից մեկը, որտեղ ապաստան են ստանում Իսլամական Հանրապետության թշնամիները։
«Այսօր ԱՄՆ-ը, Արևմուտքը և նույնիսկ Սիոնիստական ռեժիմը ներկայություն ունեն Պարսից ծոցի երկրներում, Իրաքում, Ադրբեջանում։ Սակայն, հաշվի առնելով Իրանի ռազմական հզորությունը, նրանք չեն համարձակվում որևէ ոտնձգություն կատարել»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին ասել է Զիրահին, հաղորդում է պետական IRNA գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները ողջունել են ընդհանուր սահմանին համատեղ զորավարժությունների անցկացման գաղափարը: