ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների խնդիրների
Աշխարհ
Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այս երեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիր է կնքել էներգետիկ ճգնաժամի դժվարին պայմաններում գազի մատակարարումների ավելացման համար, բայց ոչ ի վնաս մարդու իրավունքների և ժողովրդավարության։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ էներգետիկայի այս համաձայնագիրը չի կնքվել ի վնաս մարդու իրավունքների կամ ժողովրդավարության խնդիրների հետ կապված բոլոր հարցերի, որոնք դրսևորվել են այդ երկրում»,- ասել է նա՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին և վերջին սրացումները, հաղորդում է Msn.com-ը։:
Բորելը քննադատել է Բաքվին հայկական տարածքի վրա հարձակվելու և Հայաստանի ներսում դիրքեր գրավելու համար։ «Սա անընդունելի է, այն չի հարգում միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ընդգծել է նա՝ միաժամանակ խոստովանելով, որ «սարսափած» է՝ իմանալով ադրբեջանական զորքերի կողմից հայ զինվորների մահապատիժները ցուցադրող տեսանյութերի մասին։
Նա նաև ասել է, որ Թուրքիան «պետք է և կարող է» կառուցողական դեր խաղալ երկու երկրների միջև երկխոսության առաջխաղացման գործում՝ կոչ անելով նրան իր ազդեցությունը գործադրել Կովկասում իրավիճակը խաղաղեցնելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու