Խաղաղություն չի լինի, եթե Հայաստանը շարունակի վերջին 28 տարվա մարտավարությունը. Ալիև
ԱդրբեջանՈրոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է վերջ տալ թշնամանքին, ատելությանը և խաղաղության նոր էջ բացել:
«Վերջերս՝ օրեր առաջ, տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջին նման հանդիպումը, մասնավորապես, խաղաղության համաձայնագրի նախագծի նախապատրաստման օրակարգով: Հուսով ենք, որ այն երկար չի տևի: Մենք գիտենք այն մարտավարությունը, որը հայերը սովորաբար օգտագործում են համաձայնության չհասնելու համար, ինչպես դա արեցին 28 տարի Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում: Եթե այդպես շարունակվի` խաղաղություն չի լինի»: