Թուրքիան և Շվեդիան սկսել են բանակցել «ահաբեկիչների» արտահանձնման հարցով
ԹուրքիաԱնկարայում սկսվել են Թուրքիայի և Շվեդիայի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչների միջև բանակցությունները՝ «ահաբեկիչների» արտահանձնման հարցով:
Այդ մասին տեղեկությունը տարածել են թուրքական լրատվամիջոցները, հայտնել է ԱՊԱ-ն:
Ավելի վաղ, Թուրքիան հայտարարել է, թե կարգելափակի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը, եթե խոստումները չկատարվեն։ Անկարան պահանջել է արտահանձնել 73 մարդու Շվեդիայից, ինչպես նաև տասնյակ կասկածյալների՝ Ֆինլանդիայից։