iPhone 14 Pro-ի «Dynamic Island» գործառույթը վնասում է տեսողությունը. մասնագետներ
ԺամանցiPhone 14-ի «Dynamic Island» գործառույթի փոքր պատկերակները կարող են որոշ օգտատերերի մոտ առաջացնել տեսողության դիսկոմֆորտ՝ ընդհուպ մինչև տեսողության խամրում: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է պրոֆեսոր, ռուս ակնաբույժ Տատյանա Շիլովան։
««Dynamic Island»-ի պատկերակները չափերով նման են էկրանի անկյուններում գտնվող պատկերակներին, ինչպիսիք են ժամանակի, լիցքավորման տոկոսի, ցանցի ազդանշանի ցուցիչները: Այս փոքր պատկերակների հետ կապված՝ նոր մոդելում կարող են ի հայտ գալ օգտագործման դժվարություններ», - նշել է նա:
Շիլովայի խոսքով՝ սմարթֆոնի էկրանին նոր ֆունկցիայի մշտական օգտագործումը չոր աչքի համախտանիշի զարգացման գործոններից մեկն է և հանգեցնում է աչքերի հոգնածության ավելացման։ «Սա հղի է տեսողության նվազմամբ։ Սմարթֆոնն օգտագործելիս պետք է ընդմիջումներ անել»,- հավելել է ակնաբույժը։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր iPhone 14 Pro-ի լուսանկարը՝ «Dynamic Island»-ի հատվածում էկրանի թերությամբ։
«Dynamic Island»-ը օգտագործվում է հավելվածներից տարբեր տեղեկություններ ցուցադրելու համար: Գործառույթն առաջին անգամ ներդրվել է Apple-ի կողմից iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max սմարթֆոններում՝ 2022 թվականի սեպտեմբերին։