Հիմնանորոգվում է Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածը
ՀայաստանՊետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820-կմ338+100 հատվածը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մոտ 8.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։
Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն: