ԵՄ-ն կարգելի ռուսական ինքնաթիռների բաղադրիչների արտահանումը և Ռուսաստանից պողպատի ներմուծումը. Politico
Համաշխարհային ՄամուլՌուսաստանից օդանավերի բաղադրիչների արտահանման, ինչպես նաև ռուսական պողպատի որոշ տեսակների ներմուծման լրացուցիչ սահմանափակումներ ներառված են Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթում։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով փաստաթղթի նախագծային տարբերակին։
«Բացի նավթի գների սահմանափակումից՝ պատժամիջոցների փաթեթը պարունակում է նաև այլ ցավոտ պատժամիջոցներ, ինչպիսիք են ռուսական ինքնաթիռների պարկի համար անհրաժեշտ կարևոր բաղադրիչների արտահանման լրացուցիչ արգելքները, ինչպես նաև պողպատի որոշ տեսակների ներմուծման արգելքը Ռուսաստանի Դաշնությունից»,- նշում է հրատարակությունը։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ ԵՄ ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ ութերորդ փաթեթի շուրջ, ներառյալ ռուսական նավթի գների առավելագույնը: Ըստ թերթի՝ տեքստի վերջնական տարբերակը կհաստատվի այսօր՝ հոկտեմբերի 5-ին։