Ռուսաստանը փոխո՞ւմ է հատուկ ռազմական գործողության կարգավիճակը. Կրեմլում արձագանքել են
ՌուսաստանՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդես գալ արտակարգ կոչով՝ ռազմական հատուկ գործողության կարգավիճակը փոխելու վերաբերյալ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պուտինը կոչ կդիմի ժողովրդին հատուկ գործողության կարգավիճակը փոխելու կապակցությամբ, հաղորդել է tvc.ru-ն:
«Կեղծ լուրեր են»,- ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ձևաչափը հակաահաբեկչական գործողության փոխելու մասին որոշում չի կայացվել:
«Սա Գերագույն գլխավոր հրամանատարի արտոնությունն է։ Մինչ օրս նման որոշումներ չեն կայացվել։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է նա: