ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային վճռական մարտի մղել. Financial Times
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը մտադիր է մինչև ձմռան սկիզբը Ուկրաինային մղել երկրի հարավում վճռական մարտի, որպեսզի Ռուսաստանը զրկվի տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու հնարավորությունից:
Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, հայտնել է Financial Times-ը:
«Ուկրաինայի համար իրական երկարաժամկետ աղետը կլինի այն, եթե Ռուսաստանը արգելափակի Ուկրաինայի՝ Մարիուպոլից դեպի Օդեսա ջրային ռեսուրսների հասանելիությունը: Ուկրաինայի կենսական ուժը մուտքն է դեպի Օդեսա, ուստի նրանց համար կարևոր է հարձակման անցնել հարավում, ոչ թե միայն պաշտպանական դիրք բռնել»,-ամերիկյան պարբերականը մեջբերել է ԱՄՆ սենատոր Քրիս Մերֆիի խոսքերը:
Ինչպես գրում է թերթը, վկայակոչելով պաշտոնական անձանց, ուկրաինական ուժերը պետք է հնարավորինս շուտ «գրավեն հարավը» և դա անեն մինչև ձմռան սկիզբը: Սա բացատրվում է նրանով, որ այս տարածաշրջանում հողը վերջին երեք տարիներին չի սառեցվել, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում այդ տարածքում բնական պայմանները չափազանց դժվար կլինեն ռազմական գործողությունների համար: