Ուկրաինական բանակը սկսել է Լուգանսկի դեօկուպացիան, մի քանի բնակավայր ազատագրվել է. պաշտոնյա
ԱշխարհՈւկրաինայի զինված ուժերը սկսել են Լուգանսկի շրջանի դեօկուպացիան, ուկրաինացի զինյալներին արդեն հաջողվել է ազատագրել մի քանի բնակավայր:
Այդ մասին հայտարարել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
«Դե ինչ, հիմա արդեն պաշտոնապես՝ սկսվել է Լուգանսկի շրջանի դեօկուպացիան: Մի քանի բնակավայր արդեն ազատագրվել է ռուսական բանակից հսկողությունից, և Ուկրաինայի զինված ուժերն այնտեղ արդեն բարձրացնում են ուկրաինական դրոշը»,-այդ մասին պաշտոնյան ասել է իր տեսաուղերձում: