Պուտինը Ռամզան Կադիրովին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել
ՌուսաստանՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: Այդ մասին Կադիրովը հայտնել է տելեգրամյան իր ալիքում:
«Ուզում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաճելի նորությամբ: ՌԴ նախագահն ինձ շնորհեց գեներալ-գնդապետի կոչում: Վլադիմիր Վլադիմիրովիչն անձամբ տեղեկացրեց այդ մասին և շնորհավորեց»,- գրել է նա:
Չեչնիայի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և խոստացել արդարացնել նրա սպասելիքները:
Հիշեցնենք, որ Կադիրովը Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության ժամանակ արդեն երկրորդ զինվորական կոչումն է ստանում: Այս տարվա մարտին նրան շնորհվել էր գեներալ-լեյտենանտի կոչում: