Ռուսաստանը սկսել է զանգվածաբար օգտագործել իրանական դրոն-կամիկաձեներ. պնդում են Ուկրաինայում
ԻրանՌուսաստանն անցել է իրանական դրոն-կամիկաձեների և հարվածային ԱԹՍ-ների զանգվածային օգտագործմանը:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը:
«Այն, որ Ռուսաստանը օգտագործում է Shahed-136, Shahed-129 և Mohajer-6, ուղիղ խոսում է այն մասին, որ ՌԴ-ի մոտ Х-101, «Կալիբր» և Х-55 հրթիռների սղություն կա:
Բացի այդ, դրանք շատ թանկ են: Օրինակ, մեկ «Կալիբր» հրթիռն արժե մոտավորապես 6 մլն դոլար, իսկ Х-101-ը՝ 13 մլն դոլար»,-նշել է նա: