Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ քննարկվում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի ներդրման հարցը
ՀայաստանԱկտիվորեն քննարկվում է սահմանին միջազգային մոնիթորինգային մեխանիզմ ներդնելու հարցը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կառավարության ժամին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր ըմբռնում կա, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացումը, օրինակ՝ ադրբեջանական զորքերի դուրսբերումը հանրապետության ինքնիշխան տարածքից եւ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը, չեն կարող պատշաճ երաշխիքներ ստեղծել։
«Մեզ կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ երաշխիքներ։ Օրինակ՝ միջազգային մոնիթորինգային մեխանիզմի ներդրումը։ Սակայն սա միակ մեխանիզմը չէ։ Մյուսները դիտարկվում են։ Օրինակ՝ զորքերի հայելային դուրսբերում»,-պարզաբանեց Միրզոյանը։