Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել ռազմական եւ անվտանգության ոլորտներում, գրում է Asharq Al-Awsat-ը։
Հանցին ուղեկցող բարձրաստիճան աղբյուրն ասել է, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, քանի որ այն Իրանի հարեւանությամբ գտնվող կարեւոր իսլամական երկիր է եւ, ինչպես Իսրայելը, բախվում է «Թեհրանի ռեժիմի առաջնորդների բազմաթիվ թշնամական ծրագրերի»:
Նրա խոսքով՝ Իսրայելն ու Ադրբեջանը «պետք է համակարգեն իրենց գործողությունները, որպեսզի միասին հակազդեն այդ սխեմաներին»։ Նա նշել է, որ հանդիպումները ցույց են տվել, որ երկու կողմերն էլ կիսում են նույն տեսլականը տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ։