16 տարեկան տղան հեծանիվից վայր է ընկել եւ մահացել
Արցախ
Հոկտեմբերի 5–ին ժամը 13:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ. ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)