Տոկաևն առաջադրվել է` որպես Ղազախստանի նախագահի թեկնածու
ԱշխարհՂազախստանի իշխող «Ամանաթ» կուսակցության («Նախնիների ուխտ») արտահերթ համագումարի մասնակիցները հինգշաբթի օրը քվեարկել են երկրի գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջադրման օգտին՝ արտահերթ ընտրություններում որպես նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ավելի վաղ կուսակցության նախագահ Երլան Կոշանովն առաջարկել էր Տոկաևի թեկնածությունը նոյեմբերի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
«Ամանաթ» կուսակցության համագումարի որոշմամբ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը միաձայն առաջադրվել է՝ որպես Ղազախստանի Հանրապետության նախագահի թեկնածու»,- ասել է այդ քաղաքական ուժի գործադիր քարտուղար Ասխատ Օրալովը։
Համագումարն անցկացվում է նոյեմբերի 20-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին։ Ըստ օրենքի՝ նախագահի թեկնածուներն առաջադրվում են հանրապետական հասարակական միավորումների կողմից։