Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 6 զինծառայողի մարմին. «Փաստինֆո»
ՀայաստանՀայաստանն Ադրբեջանին է հանձնել 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 13-14-ին: Այդ մասին գրում են ադրբեջանական աղբյուրները: «Փաստինֆո» -ն փորձում է ՀՀ պաշտպանության նախարարությունից ճշտել, թե ադրբեջանցի զինծառայողների մարմինները երբ են հանձնվել:
Ցավով պիտի նկատենք, որ՝ նախ թշնամու լրատվամիջոցներից ենք տեղեկանում թե՛ հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե՛ ադրբեջանցի զինծառայողների մարմինների՝ ՀՀ-ի կողմից Ադրբեջանին փոխանցելու մասին:
ՀՀ իրավասու մարմինները չեն շտապում առաջինը հանրությանը տրամադրել տեղեկություն, որպեսզի թշնամին չդառանա տեղեկատվության աղբյուր։