Հնդկաստանը Հայաստանին 478,3 մլն դրամի դրամաշնորհ է հատկացրել
Քաղաքական
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունեց Հնդկաստանից 478,3 մլն դրամ դրամաշնորհի ներգրավում նախատեսող նախագիծ: 2022թ. հուլիսի 4-ին Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրված հուշագրով նախատեսվում է այդ գումարը հատկացնել համայնքների զարգացման բարձր արդյունավետության ծրագրերին:
«Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է գլխավորապես վերաբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված աջակցությանը, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և համայնքային կյանքի դյուրացմանը, մասնավորապես, բժշկական կրթության, կրթության, հասարակության առանձին թիրախային խմբերում ներառականությունն ապահովող և թվային հմտություններն ու կիբեռանվտանգությունը զարգացնող կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առևտրի, տրանսպորտի ու հաղորդակցության և Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներում ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։
Հնդկաստանի օժանդակությամբ մարդասիրական և տեխնիկական oգնության ծրագրերի շրջանակներում Հայաստանում մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, Հնդկաստանի կողմից Հայաստանին է տրամադրվել մի շարք մարդասիրական օգնություն։ Գործադիրը հաստատեց բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)